Մողեսի գլուխ և թաթ՝ Guy & Gallard ռեստորանի կաղամբով աղցանում


21:21 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի Ռոբին Սանդասկին, ով աշխատում է Նյու Յորքի թատերական արդյունաբերությունում, ցանկացել է շատ պրոտեիններ ներառել իր սննդակարգում, սակայն կաղամբով աղցանում մողես հայտնաբերելը վերջին բանն էր, որ կարող էր անցնել նրա մտքով: Այս մասին հայտնում է ABC-ն:

Նա մողեսի գլուխ ու թաթ է հայտնաբերել աղցանում, որը գնել էր Guy & Gallard ռեստորանից: Նա արդեն կերել էր աղցանի կեսը, երբ նկատել է այն:

Ռեստորանի ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին 20 տարում նման բան տեղի է ունենում առաջին անգամ, և որ իրենց մոտ խոհանոցում պահպանվում են բարձրագույն չափորոշիչներ: Ընկերությունը դեռևս հետաքննում է կատարվածը: