Դիեգո Կոստան՝ Ժոզե Մոուրինյոյի թիրախում


21:01 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է խաղացող փնտրել` թիմի հարձակման գիծը հզորացնելու համար:

«Արիստոկրատներ»-ի ղեկավարները հետևում են Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի առաջընթացին: Նշվում է, որ առաջիկա ամռանն անգլիական ակումբը պատրաստ է դիմել «Ատլետիկո»-ին պաշտոնական առաջարկով: «Չելսի»-ի ղեկավարները շուրջ 27 մլն ֆունտ կառաջարկեն Կոստայի տրանսֆերի դիմաց:

Հարկ է նշել, որ այդ գումարն ավելի քիչ է, քան նախատեսված է ֆուտբոլիստի պայմանագրով: Սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` եթե Դիեգո Կոստան ցանկանում է ակումբ տեղափոխվել, ապա այդ գումարը բավական է: