20:21 , 14 մարտ, 20141in.am-ը գրում է.
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում կեսարյան հատմամբ գորիլա է լույս աշխարհ եկել, ինչը հազվադեպ պատահող երևույթ է կապիկների մոտ: Նորածին գորիլայի մայրը՝ 18-ամյա Իմանին վիրահատվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում:
Գորիլայի ձագը կշռում է 2 կգ: Անասնաբույժների խոսքով՝ գորիլան բավական ուժեղ է, ձայներ է արձակում, անգամ կարողանում է բարձրացնել գլուխը: Սակայն փոքրիկին ամեն դեպքում տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում: