Բաքու-Թբիլիսի-Կարս և Պակիստան-Իրան-Թուրքիա երկաթուղու նախագծերը կբացեն «Երկաթուղային մետաքսե ուղի». Դավութօղլու


17:59 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Բաքու-Թբիլիսի-Կարս և Պակիստան-Իրան-Թուրքիա երկաթուղու նախագծերով մենք կբացենք «մետաքսե» նոր ուղի՝ «Երկաթուղային մետաքսե ուղի» և Չինաստանը կկապենք Եվրոպայի հետ՝ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով: Ինչպես հաղորդում է TRT Turk-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Վանում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:

Նա հույս է հայտնել, որ այս նախագծերի իրագործումը կարևոր կլինի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությունը լավացնելու համար:

Դավութօղլուն նաև նշել է, որ նախատեսվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կապել Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու հետ: