Ուրախալի լուր. փրկարարները, ոստիկաններն ու ջրասուզակը «մահացածին» կենդանի են հայտնաբերել


17:46 , 14 մարտ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները, Երևանից ժամանած հատուկ ջրասուզակները, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ռանչպար գյուղում հայտնաբերել են երեկվանից որպես «ջրահեղձ» եղած 32-ամյա Արմեն Խալիլովին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող «Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացու հագուստ է հայտնաբերվել, և կան կասկածներ, որ քաղաքացին ջրահեղձ է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ