Սաուդյան Արաբիայի իշխանությունները կազմել են արգելված մանկական անունների ցուցակ


17:40 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում ստեղծել են 50 օտարահունչ կամ օտարերկրյա անունների ցանկ, որոնք արգելված են նորածիններին անվանակոչելու համար:

Ինչպես հայտնում է The Gulf Times-ը, համապատասխան որոշումը հրապարակել է թագավորության ներքին գործերի նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, արգելված անունները կարելի է բաժանել երեք մեծ խմբի՝ թագավորական ընտանիքի արժանապատվությունը վիրավորող, մուսուլմաններին վիրավորող և պարզապես օտարերկրյա ծագում ունեցողներ:

Մասնավորապես Սաուդյան Արաբիայում արգելում են նորածիններին անվանակոչել Ամիրա (արաբերենից թարգմանաբար արքայազն), Մալաակա (հրեշտակ), Մալիկա (թագավոր) և Աբդուլ Նաբի (մարգարեի ստրուկ): Արգելված օտարերկրյա անունների շարքում են Լինդան, Էլիսը, Լորինը, Արամը, Սենդին և այլ անուններ: