17:28 , 14 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Panorama.am-ը բժշկական համալսարանի ուսանողներից ահազանգ է ստացել, որ իրենք 3-րդ լուծարքի հնարավորությունից զրկվել են, քանի որ ԿԳ նախարարի հրամանով այն չի տարածվել այս բուհի վրա:
Հիմա համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած մոտ 93 ուսանող: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ուսվարձն այս կիսամյակի համար արդեն վճարել են, եթե դուրս մնան, կորցնում են այդ գումարը և հաջորդ տարի վերականգնվելու դեպքում նորից պետք է վճարեն:
Ուսանողները նաև նշում են, որ նախորդ տարիներում իրենց տրամադրվել են 3-րդ, անգամ 4-րդ մարման հնարավորություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ