16:58 , 14 մարտ, 20141in.am-ը գրում է.
88 տարեկան հասակում մահացել է բրիտանացի առաջատար քաղաքական գործիչ, Միացյալ թագավորության խորհրդարանի նախկին պատգամավոր Թոնի Բենը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել են նրա հարազատները:
Քաղաքական կարիերայի սկզբում Բենը հրաժարվեց արիստոկրատական տիտղոսից, որպեսզի իրավունք ունենա ընտրվելու խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: 50 տարի նա եղել է Համայնքների պալատի պատգամավոր:
1970-ական թթ. Բենն ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել լեյբորիստների կառավարությունում, մասնավորապես եղել է արդյունաբերության և էներգետիկայի նախարար: