Քերին հույս ունի Ուկրաինայի հարցով լուծում գտնել Լավրովի հետ բանակցություններում


16:32 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս ունի, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում կողմերը կկարողանան Ուկրաինայի վերաբերյալ լուծում գտնել: Այս մասին նա ասել է այսօր Լավրովիհ հետ լոնդոնյան հանդիպմանը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել հանդիպման հնարավորության առնչությամբ և նշել, որ ստեղծվել է ոչ պարզ իրավիճակ:

«Բավարարված եմ նրանով, որ մենք այսօր կարող ենք հանդիպել: Իրավիճակը դյուրին չէ, շատ իրադարձություններ են տեղի ունեցել,- ասել է Լավրովը:- Տեսնենք՝ ինչ կարող ենք անել»: