Ամեն դեպքում վճարողը լինելու են երևանցիները


16:07 , 14 մարտ, 2014

Ամեն դեպքում վճարողը լինելու են երևանցիներըPanorama.am-ը գրում է.

Այս շաբաթ տեղի ունեցած ՀՀ ԱԺ քառօրյայի վերջում քննարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը, բուռն քննարկումների առիթ դարձավ: Այս փաթեթի նկատմամբ նման արձագանքը լրիվ տրամաբանական է, քանի որ դրանով ազդարարվում է, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի փոփոխություններ է ցանկանում իրականացնել Երևանում հասարակական տրանսպորտի համակարգում: 

Մասնավորապես, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Երևանի հասարակական տրանսպորտի բնագավառում, առաջարկվում է ներդնել «մեկ օպերատորի» գաղափարը: Նշված օրենքում առաջարկվում է ավելացնել «օպերատոր» հասկացությունը, որը նշանակում է. «Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն»:

Նույն օրենքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ, նախատեսվում է, որ Երևանում մրցույթային կարգով կարող են ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունները ընտրվել միայն այն երթուղիների համար, որոնցով «օպերատորը» ուղևորափոխադրում չի իրականացնում: Այսինքն, եթե այս նախագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա մոտ ապագայում Երևանի երթուղիների մի մասը կրտվի մեկ՝ Երևանի քաղաքապետարանի պատկանող ձեռնարկությանը: Դրանից հետո ազատ մնացած երթուղիների սպասարկողներին ընտրելու համար նոր միայն մրցույթ կհայտարարվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ