Հայտնի են դարձել արևմտյան «սև ցուցակում» ընդգրկված ՌԴ-ի քաղաքացիների անունները. EUobserver


15:12 , 14 մարտ, 2014

Հայտնի են դարձել արևմտյան «սև ցուցակում» ընդգրկված ՌԴ-ի քաղաքացիների անունները. EUobserver168.am-ը գրում է.

EUobserver-ը ներկայացրել է Ռուսաստանի այն քաղաքացիների «սև ցուցակը», որոնց սպառնում են Արևմուտքի պատժամիջոցները՝ կապված Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետ: Ընդգծվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեն հայտնվել դրանում:

 Սակայն «սև ցուցակում» ընդգրկվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, վիզային ու տնտեսական պատժամիջոցները կարող են առնչվել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին, Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիկտոյին, Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ