20:20 , 14 մարտ, 2014«Բարսելոնայի» 3 ներկայացուցիչ, երկուական ներկայացուցիչ «Բավարիայից» և «Չելսիից», ինչպես նաև Հալկը: Այս բոլոր ֆուտբոլիստները ներառվել են Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշարի՝ տեխնիկապես ամենահզոր ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում:

10. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») – միջինում մեկ խաղի ընթացքում 3 հաջողված հնարք (ընդհանուր առմամբ 18 հնարք՝ 6 խաղում):

9. Անդրես Ինիեստա («Բարսելոնա») – մեկ խաղում 3.1 հնարք (ընդհանուր առմամբ 22 հնարք՝ 7 խաղում):

8. Ջեֆերսոն Ֆարֆան («Շալկե») – 3.2 հնարք (ընդհանուր առմամբ 16 հնարք՝ 5 խաղում):

7. Անդրե Շյուրլե («Չելսի») – 3.2 հնարք (16 հնարք՝ 5 խաղում, որոնցից 4-ը հիմնական կազմում):

6. Ֆրանկ Ռիբերի («Բավարիա») – 3.3 հնարք (20 հնարք՝ 6 խաղում):

5. Արիեն Ռոբեն («Բավարիա») – 3.7 հնարք (22 հնարք՝ 6 խաղում):

4. Նեյմար («Բարսելոնա») – 3.9 հնարք (31 հնարք՝ 8 խաղում, որոնցից 7-ը հիմնական կազմում):

3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – մեկ խաղում 4 հնարք (20 հնարք՝ 5 խաղում):

2. Հալկ («Զենիտ») – մեկ խաղում 4.1 հնարք (29 հնարք՝ 7 խաղում):

1. Էդեն Ազար («Չելսի») – մեկ խաղում 4.8 հնարք (24 հնարք՝ 5 խաղում, որոնցից 4-ը հիմնական կազմում):
Դասակարգման աղյուսակում ներառված են այն ակումբների ֆուտբոլիստները, որոնք շարունակում են հանդես գալ մրցաշարում: Հենց այդ պատճառով մենք այս ցուցակում չտեսանք Ժանելի Իմբուլային («Մարսել», մեկ խաղում 4.5 հնարք) և Ալեքս Սանդրոյին («Պորտու», 4.7 հնարք):