13:38 , 14 մարտ, 2014
Ես ամբողջությամբ համաձայն եմ Նիկոլի հետ, որ եթե որևէ քաղաքական ուժ և կամ գործիչ իշխանության է եկել նախընտրական ինչ-որ խոստում/ներ տալով, ապա դրա խախտումը պետք է բերի իր հրաժարականին: Խոսքը Տարոն Սիրունի՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ թողնելու վերաբերյալ հայտարարության մասին է: Բայց դա, ինչպես ասվում է, նորմալ երկրներում, իսկ մեր երկրի՝ «լրագրողների» կողմից ստեղծված ԳԱՂՋ մթնոլորտում (չե՞ք հավատում՝ Սերժին հարցրեք) սրանք թքած ունեն ոչ միայն մեզ՝ շարքային քաղաքացիներիս, այլ հենց իրենց խոսքի վրա: