Ինձ համար թատրոնի դերասանները մի քիչ շատ պաթետիկ են, իրենց մեջ հին դպրոցն է խոսում. Զառա Արամյան


13:18 , 14 մարտ, 2014

Ինձ համար թատրոնի դերասանները մի քիչ շատ պաթետիկ են, իրենց մեջ հին դպրոցն է խոսում. Զառա Արամյան

Life.panorama.am-ը գրում է.

Թեև մասնագիտությունը մարդու մոտ բնավորություն է ձևավորում, սակայն կան մարդիկ, ովքեր այնքան էլ չեն տարբերվում կյանքում ու աշխատանքում: 

«Համով զրույցի» համով հաղորդավարուհի Զառա Արամյանը ինչպես էկրանին, այնպես էլ տանը, շրջապատում ու առօրյայում ժպտերես է, անկեղծ ու մարդամոտ:

Life.Panorama.am-ի այսօրվա համով զրուցակիցը մեզ հետ կիսվեց իր գործնական, անձնական ու ընտանեկան գաղտնիքներով…

 

-Զառա, նախ կասե՞ք՝ այժմ ինչ զբաղվածություն ունեք, բացի «Համով զրույցից» ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Զբաղվածությունս շատ-շատ է: Իհարկե, առաջին հերթին զբաղված եմ երեխաներիս խնամքով, իրենց դասերով, սպորտով, պարով…Նաև առաջատար բուհերից մեկի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսում եմ:

-Ինչո՞ւ ձեզ ֆիլմերում չենք տեսնում:

-Ճիշտն ասած՝ մեծ երջանկությամբ խաղացի, ըստ իս, մի շատ հետաքրքիր ու հուզիչ ֆիլմում, որի պրեմիերան նախատեսվում է 2015 թվականին:

-Ինչի՞ մասին է ֆիլմը: ի՞նչ կերպար եք ներկայացնում:

-Պատերազմի մասին է, 1992 թիվ…Ես էլ թալանով, չեկով հացի վաճառողուհի Զաբելն եմ… Ընդհանրապես, հրավերներ շատ են լինում, բայց, ավաղ, հիմնականում նույն տեսակի կերպարներ են: Չկան ինձ հետաքրքրող կերպարներ, դրա պատճառով էլ հրաժարվում եմ: Սպասում եմ, երևի հետաքրքիր մի բան կլինի…

-Ձեր հաղորդումն արդեն 20 տարվա կյանք ունի, ո՞րն է այդ երկարակեցության գաղտնիքը:

-Հետաքրքիր հյուրեր եմ ունենում, որոնց միշտը փորձում եմ «զգալ» ու ճիշտ հասկանալ: Կան մարդիկ, որոնց մինչ այդ չէի համակրում, սակայն հաղորդման շրջանակներում շփվելուց, հանդիպումից հետո դառնում ենք ընկերներ… Չգիտեմ, երևի անկեղծության, առանց ստի, շինծու սկանդալներ ստեղծելու, ավելի մարդասիրական ու բարի տրամադրության շնորհիվ է, որ երկարակյաց է:

-Այս ընթացքում կ՞ա ուտեստ, որին ծանոթացել եք հաղորդման շրջանակներում և այնքան եք հավանել, որ դարձրել եք ձեր ճաշացանկի բաղադրիչ:

-Այո, և ասեմ, այդ ուտեստներն ինձ համար ավելի թանկ ու համեղ են, քանի որ ինձ համար սիրելի մարդկանց պատրաստածն են: Բայց կա մի բաղադրատոմս, որով միշտ ու մեծ սիրով պատրաստում եմ: Իսկապես, շատ համեղ է…Վերցնում ենք մի քանի շերտ լավաշ, մեջտեղները բարակ շերտով քսում ենք հավկիթի մեջ մանրացրած ու պատառաքաղով խփած պանիր, (ի դեպ, կարող ենք խառնել նաև բաստուրմա, սուջուխ կամ երշիկի կտորներ), այնուհետև այդ ինքնաշեն լավաշով բուրգը դնում ենք շիկացած ջեռոցում երկու կողմից 3-ական րոպե և ստացվում է ՀՐԱՇՔ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ