Սմարթֆոնների օգտատերերի 10 ամենավտանգավոր սխալները


15:30 , 14 մարտ, 2014

1. 62% օգտատեր ավելորդ են համարում գաղտնաբառեր դնել իրենց հեռախոսների վրա՝ մտածելով՝ հանցագործները դրանք չեն գողանա: Բայց, իհարկե, դա չափազանց ինքնավստահ քայլ է:   

2. Բացի այն, օգտատերերի 32% իրենց կրեդիտ քարտերի գաղտնաբառերը պահպանում են իրենց «խելացի» հեռախոսներում, նրանք օգտագործում են նաև ավտոգրանցման ֆունկցիան՝ բանկային կայքեր մուտք գործելու կամ ֆինանսական գործողություններ կատարելու համար:

3. Օգտատերերի 20%-ը իրենց հեռախոսներում պահում են սեփական կամ ուրիշների ինտիմ լուսանկարները: Ընդ որում, նրանց 17%-ը դրանք ուղարկում են երրորդ անձանց:

4. Վնասակար հղումներով այցելություններ են կատարում օգտատերերի 4%-ը: Սարքերի վրա օրեկան 156 մլն հաղորդագրություն է գալիս, որոնք կարող են իրենց մեծ վիրուսներ պարունակել և վնասել Ձեր հեռախոսը:

5. Դատապարտված հանցագործների 75% ասել են, որ համացանցում իրենց հանգստյան լուսանկարները տեղադրող մարդիկ կարող են դառնալ գողերի և հանցագործների ոտնեցիալ զոհը:

6. Բացարձակ ոչ մի դժվարություն չի ներկայացնում համացանցից ներբռնած նկաների միջոցով հետևել և գտնել օգտագտերին կամ նրա տեղաշարժը: Ի դեպ, հավանաբար Ձեզ մոտ հիմա նույնպես միացված է Ձեր գտնվելու վայրը պարզելու ծառայությունը: Մտածեք՝ արդյո՞ք արժե դիմել այդպիսի ռիսկի:

7. Օգտատերերի 27% ընկել են հանցագործների ծուղակը, ովքեր ներկայացել են որպես բանկի աշխատող: Պետք է արդյո՞ք նշել, թե ի՞նչ է եղել դյուրահավատ մարդկանց անձնական տվյալների հետ:

8. Սմարթֆոնների օգտատերերի 25%-ը չեն օգտագործում պաշտպանական պատիչներ:

9. Սմարթֆոնների օգտատերերի 52%-ը միանում են չպաշտպանված Wi-Fi ցանցերի: Միանալով այդպիսի ցանցի՝ Դուք վտանգում եք Ձեր անձնական տվյալները, որոնք այդ կերպ կարող են հայտնվել հանցագործների ձեռքում:   

10. Օգտատերերի 60%-ը չեն մտածում իրենց հեռախոսի ապահովագրման մասին: