Մայիսին Հայաստան կայցելի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը


11:32 , 14 մարտ, 2014

Մայիսին Հայաստան  կայցելի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա ՕլանդըPanorama.am-ը գրում է.

Աշխատանքային այցով մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձել են տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ