11:24 , 14 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Այսօր Քնի միջազգային օրն է (World Sleep Day), հայտնում է calend.ru-ն՝ տեղեկացնելով, որ մարտի 14-ը նման նշանակություն է ստացել 2008-ին և այդ ժամանակից ի վեր որպես այդպիսին էլ նշվում է Քնի ու առողջության հարցերով առողջապահության միջազգային կազմակերպության կողմից:
Քունն օրգանիզմի գոյատևման հատուկ ձև է, որը ոչ պակաս բարդ է, քան ցերեկային արթմնիությունը: Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որը կորցրել էր օրվա ակտիվության ընթացքում, «ինքն իրեն կարգի է բերում»:
Քնի միջազգային օրն ակտիվացվում է համապատասխան սոցիալական գովազդը, անց են կացվում կոնֆերանսներ ու սիմպոզիումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ