13:25 , 14 մարտ, 20144 Բիզնեսի դավադրությունը

Պատկերացրեք Միացյալ Նահանգները ֆաշիստական բռնապետության կողմից կառավարվելիս: Սա գրեթե իրականություն էր դառնում 1933թ.-ին, երբ ամերիկացի մի խումբ բիզնեսմեններ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կառավարմանը հակակշիռ փորձեցին ԱՄՆ նավատորմի կորպուսի թոշակի անցած ծովակալին իշխանության բերել որպես ստվերային բռնապետ:
Իհարկե, ասելով «գրեթե իրականացավ», ավելի ճիշտ է, քան ասել, թե դավադիրները բռնվեցին, մինչև նրանք կկարողանային իրականացնել իրենց ծրագրերը: Այնուամենայնիվ, «Բիզնես դավադիրները», ինչպես նրանք հայտնի են, կարողացան ստեղծել Մքքոմեք-Դիքսթեյն կոմիտեն, որի արդյունքում բացահայտվեցին բազմաթիվ դավադիրներ, այդ թվում «General Motors» ընկերության ու «Chase Manhattan Bank» բանկի, Ֆրանսիական ֆաշիստական «Arrow Cross» (նետ խաչ) կազմակերպության տնօրենները ու առնվազն ԱՄՆ մեկ սենատոր` Պրեսկոթ Բուշը:
Դավադրությունը զարգանում է ու վերածվում գործարքի, ֆինանսական կապերով ու նոր տնտեսական նախաձեռնությամբ բոլորն էին պատրաստ առաջ գնալ, սակայն դավադիրներն ամեն ինչ անավարտ թողեցին ամերիկյան Բենիտո Մուսոլինիի` Սմեդլի Բաթլերի ընտրության պատճառով: Նրանք ցանկանում էին հավաքել դժգոհ վետերաններն ու երթ կազմակերպել Վաշինգթոն և ստիպել նախագահ Ռուզվելտին Բաթլերին նշանակել կառավարական բարձր պաշտոնի, որտեղից նա կկարողանար կարգադրություններ ու հրամաններ արձակել իշխանությունից զրկված նախագահին: Միակ բանը, որ Բաթլերի ընտրելիս նրանք գիտեին նրա մասին, այն էր, որ նա պատերազմի նշանավոր վետերան է:
Ցավոք, նրանք չգիտեին, որ Բաթլերը Հուվերի վարչախմբի կառավարման ընթացքում՝ 1932թ.-ին, ակտիվորեն պաշտպանում էր Ռուզվելտին:
Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում: Բաթլերը դավադիրների ծրագրերը միանգամից Հետաքննությունների ֆեդերալ բյուրո է տանում ու հաշվետվություն լրացնում` համաձայնելով շարունակել տեղեկություններ փոխանցել դավադիրների ծրագրերից: Ֆուրորը ի վերջո հասավ Ներկայացուցիչների պալատ, ոչ մի ձերբակալություն տեղի չունեցավ ու եկամտաբեր պրոֆեսիոնալ կապերը, որոնք հաստատել էին դավադիրներից շատերը Իտալիայի ու Գերմանիայի հետ բիզնես կապերի միջոցով, Փըրլ Հարբորի ճակատամարտից հետո տևեցին մի քանի ամիս:
3 Օպերացիա «Թղթի ամրակ»

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ հետախուզական գործակալությունները աշխատում էին նացիստներին հայտնաբերելով ու սպանելով, ինչպես նաև նրանց իրենց օգտին աշխատեցնելով: Այս ծրագրերը կամ օպերացիաները տարբեր անուններ ունեին, այդ թվում՝ «Paperclip» (թղթի ամրակ), «APPLEPIE» (խնձորով կարկանդակ), «Operation BIG» (Օպերացիա Մեծ), և այդ պատճառով է, որ մարդու իրավունքները խախտողները ի վերջո վճարվող թոշակի էին անցնում, և ոչ թե ունենում այն նույն ճակատագիրը, ինչ Սովետական Միության մյուս նացիստները:
Երբ Եվրոպական պատերազմը մոտենում էր ավարտին, ԱՄՆ-ի հետախուզական բանակի որոշ ստորաբաժանումներ ամբողջ մայրցամաքով մեկ այնպիսի գիտելիքներով ու կարողություններով անհատներ էին փնտրում, որոնց ԱՄՆ-ն կկարողանար օգտագործել Սովետական Միության դեմ Սառը պատերազմ վարելիս: Սկզբում փնտրտուքներն ու հավաքագրումը սահմանափակվում էին գիտնականներով, ովքեր աշխատել էին Գերմանիայի հրթիռային ու միջուկային ծրագրերում:
Նախագահ Թրումենը պահանջում էր, որ հավաքագրվողները չունենային նացիստական նկրտումներ ու ստացած չլինեին գերմանական կառավարության կամ ռազմական ուժերի աջակցությունը: Իհարկե, այս դեպքում շատ կարևոր գիտնականներ դուրս էին մնում հավաքագրումից: Այդ իսկ պատճառով փորձ էր արվում շրջանցել նախագահի կարգադրություննեը՝ նոր ինքնություններով թղթեր ամրացնելով պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին: Այնպիսի անձինք, ինչպիսին, օրինակ, Ուրնհեր վոն Բրաունն էր, ով ստրկական աշխատանքների օպերացիաներ էր իրականացրել (որն ավելի շատ մարդ էր սպանել զենքի արտադրության ընթացքում, քան արտադրված զենքը պատերազմի ժամանակ), ու բարձր պաշտոն զբաղեցրել նացիստական կուսակցության մեջ, նոր կյանք է սկսում, իր ներդրումն է ունենում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային ծրագրերում:
Իհարկե, նացիստ գիտնականների կենսագրությունը մաքրելը կեղծիքները թաքցնելու միայն մի փոքր քայլ էր: Մինչև 1950-ականները ԱՄՆ ԿՀՎ-ն փրկել ու աշխատանքի է տեղավորել դասալիք հազարավոր նացիստների, այդ թվում նաև Կլաուս Բարբիին, ով ղեկավարում էր Ֆրանսիայում նացիստական գլխավոր շտաբը:
2 MkUltra

Ամերիկյան ԿՀՎ-ն առևանգում էր մարդկանց, նրանց կամքին հակառակ թմրադեղեր տալիս, ուղեղի լվացման փորձարկումների ենթարկում ու չարչարում: Այս ամենը որքան էլ ֆիլմերի սցենար է հիշեցնում, այնուամենայնիվ, իրականութուն է: ԿՀՎ-ն խոստովանել է այդ մասին՝ ծրագիրը իրականացնելուց միայն 20 տարի հետո: Ծրագրի ղեկավարներ էին Ռիչարդ Հերմսն ու Ուիլիամ Քեսին: Իսկ այս գաղտնի ծրագիրը կոչվում էր MkUltra:
Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացի գիտնականներին փրկելու պատրվակի տակ ԱՄՆ ռազմավարական ծառայությունների գործակալությունը սկսեց հայտնվել նացիստական «հոգեբանների» ու «պաշտպանության էքսպերտների» ձեռքում:
Այս բառերը տեղադրված են չակերտների մեջ, քանի որ այս գերմանացիները, ովքեր ապրում ու գործում էին ԱՄՆ-ում, գերմանական հատուկ ծառայություների նախկին սպաներ էին, ովքեր մասնագիտացված էին չարչարելու ու քաղաքական ու ռազմական հետապնդումների մեջ: ԱՄՆ ռազմավարական ծառայությունների գործակալությունը, ավելի ուշ` Կենտրոնական հետախուզական վարչությունը, ԱՄՆ ռազմական ուժերում ծառայողների ուղեղների լվացման ենթարկելու համար ցանկանում էին մարդկանց չարչարելու տեխնիկաներ մշակել, եթե դա երբևէ անհրաժեշտ լիներ: Իրականում MKUltra ծրագիրը ամբողջությամբ ստերի հիման վրա էր կառուցված, որոնցից շատերը իսկապես խելահեղ են հնչում: ԿՀՎ-ն չարչարելու ու ուղեղների լվացման տեխնիկաներ էր ուսումնասիրում, որպեսզի դրանք սովորեցնեին զինվորներին անհրաժեշտության դեպքում կիրառելու համար:
Նշվում էր, որ Ամերիկյան հետախուզությունը հատուկ մեթոդներ էր՝ ստեղծում հիպնոսի միջոցով կառավարվող մարդասպանություններ իրականացնելու համար: Այս խելահեղ բամբասանքների տարածումը նույնիսկ օգնում էր գործակալությանը, քանի որ այսպիսով գաղտնի էին պահվում ծրագրի իրական նպատակները: Չարչարանքների տեխնիկաները ուսումնասիրվում էին մարդկանց ինչ-որ բան խոստովանել ստիպելու համար:
Նրանք ուսումնասիրում էին ուղեղի լվացման այնպիսի տեխնիկաներ, ինչպիսին են, օրինակ, քնեցնելը, անզգայացումը, շոկային թերապիան, թմրադեղերի կիրառումը, մարմնավաճառների օգնությամբ կիրառվող ուժեղ հալյուցինոգենները և այլն:
Իրականացվող ծրագրի մասշտաբները հսկայական էին: 1953թ.-ի ընթացքում, երբ ծրագիրը ղեկավարվում էր Ալլեն Դուլեսի կողմից, և 1973թ.-ին` Ռիչարդ Հելմսի կողմից, կարգադրվեց փաստաթղթերը ոչնչացնել, MKUltra-ն ֆինանսավորում հատկացրեց առնվազն 80 հաստատության: Ծրագրի փաստաթղթերի ոչնչացմանը զուգահեռ ավելի քան 180 հետազոտող գիտնականի մասին տեղեկություն էր հավաքվել, ու փորձարկման ենթարկված մի քանի սուբյեկտներ սպանվեցին: 1953թ.-ին նոյեմբերի 28-ին Նյու Յորքի Փենսիլվանիայի հյուրանոցի իր համարից LSD դեղի ազդեցության տակ իրեն պատուհանից ցած նետեց կենսաբանական զենքի մասնագետ Ֆրենկ Օլսոնը, ում ինքնասպանությունը նույնպես կազմակերպված էր ԿՀՎ-ի կողմից: Հայտնի է, որ ԿՀՎ-ն փորձարկման աշխատանքներում ներգրավված սուբյեկտներին ամիսներով LSD դեղորայքի ազդեցության տակ էր պահում՝ ուղեղի լվացման մեթոդներով ցանկանալով վերափոխել նրանց անհատականությունը: Ի վերջո, ԿՀՎ դադարեցրել է ծրագիրը մի քանի զոհերի ընտանիքների հետ ամեն ինչ հարթելուց հետո, և ԱՄՆ կառավարությունը դադարել է տանջել մարդկանց:
1 Նորթվուդի օպերացիան
![]()
ԱՄՆ սահմանադրությունը հայրենիքի դավաճանությունը հետևյալ կերպ է սահմանում. դավաճանությունը Միացյալ Նահանգների դեմ պատերազմ հրհրելը կամ պետության թշնամիներին աջակցելն է՝ նրանց օգնություն ցուցաբերելով:
1959թ.-ից 1962թ.-ի ընթացքում ԱՄՆ պաշտպանության քարտուղարության ստորաբաժանումներից մեկը պատերազմ էր հրահրում ԱՄՆ-ի ու Կուբայի միջև: Ծրագիրը` «Օպերացիա Նորթվուդը», որը իրականացվում էր Էյսենհաուերի վարչակազմի ցանկությամբ, պլանավորում էր խանգարել Ֆիդել Կաստրոյի հաջող հեղափոխությունը: Ըստ ծրագրի՝ պետք էր կաշառել կուբացի պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս հարձակում գործեին ԱՄՆ նավատորմի վրա և կամ ահաբեկչական հարձակումներ իրականացնեին Ֆլորիդայի քաղաքացիների վրա:
Ծրագրի համաձայն՝ պետք է կուբայական նավը խորտակեին ու ուղևորվեին Ֆլորիդա: Բացի այդ, պլանավորվում էր կրկնել 1898թ.-ի Ամերիկյան նավատորմի սուզանավի խորտակման սցենարը, ու դրանում մեղադրել Կուբայական փրկարարական ուժերին հարձակում իրականացնելու մեջ ու ռազմական օպերացիա սկսել Կուբայի դեմ: Դրանից հետո՝ 1963թ.-ի ծրագրի համաձայն, կոմունիստական պատերազմական նավակներով նրանք պետք է հարձակում գործեին ամերիկյան նավերի վրա՝ պատերազմը արդարացնելու համար: Բարեբախտաբար, իր կառավարման վերջին տարվա ընթացքում նախագահ Քենեդին կանգնեցնում է ծրագիրը: Կեստարուց էլ քիչ ժամանակ անց սովետական պատերազմական նավերը Տոնկինի ծոցում հարձակվում են Ամերիկյան Մադոքս ռազմանավի վրա, որից հետո սկսվում է Վիետնամական պատերազմը: Հետաքրքիր պատահականություն էր, այնպես չէ՞: