Եղանակն առաջիկա օրերին


10:52 , 14 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ի ցերեկը, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքանով կբարձրանա:

Երևանում՝ մարտի 14-16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: