10:28 , 14 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Այս տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի Հարավամերիկյան ընձառյուծով, նոր թռչնատեսակներով, սողուններով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Երևանի կենդանաբանական այգուն այս տարի տրամադրվել է շուրջ 300 միլիոն դրամ: Հիմնական պլաններն են՝ ենթակառուցվածքների բարելավում, մանկական կենդանաբանական այգու ստեղծում, կլինիկայի բացում, կերախոհանոցի վերազինում, վագրերի նոր ազատավանդակի բացում, գայլերի և արջերի ազատավանդակների կառուցում և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ