Չինացին իր անդամալույծ որդու հետ ամեն օր 30 կմ է հատում՝ նրան դպրոց հասցնելու համար


12:20 , 14 մարտ, 2014

Հարգանքի արժանի այս հայրն ամեն օր իր անդամալույծ որդուն մեջքի վրա դպրոց է տանում: Իսկ տան և դպրոցի միջև հեռավորությունը 30 կմ է:

40-ամյա Յու Հուկանգը անչափ սիրում է իր 12-ամյա որդուն՝ Սյաո Ցյանին, և փորձում է բոլոր հարցերում օգնել նրան: Երեխան տառապում է մանկական ուղեղային կաթվածով և չի կարողանում ինքնուրույն շարժվել:

«Ես գիտեմ, որ իմ որդին ֆիզիկապես հիվանդ է, բայց այն չի արտահայտվել նրա մտավոր ունակությունների վրա: Սակայն ինձ շատ դժվար էր այնպիսի դպրոց գտնել, որը նրան ուսուցման կվերցներ»,- պատմել է հայրը:

«Ամեն առավոտ ես արթնանում եմ ժամը 5-ին, որդուս համար նախաճաշ պատրաստում, այնուհետև նրան դպրոց եմ տանում, որը գտնվում է տանից 30 կմ հեռավորության վրա, իսկ հետո վերադառնում եմ աշխատանքի: Այնուհետև կրկին գնում եմ դպրոց, դասերի ավարտից հետո վերցնում եմ որդուս և տուն եմ բերում»,- իր ամենօրյա գրաֆիկի մասին պատմում է Յու Հուկանգը:

«Իմ որդին իր սահմանափակ կարողություններով չի կարող ինքնուրույն շարժվել: Չնայած դրան, որ երեխան դեռ 12 տարեկան է, նրա հասակն արդեն 90 սմ է: Ես հպարտ եմ իմ երեխայով և վստահ եմ, որ նա մեծ բարձունքների կհասնի: Ես երազում եմ, որ նա քոլեջ ընդունվի»,- ասել է Յու Հուկանգը: