10:07 , 14 մարտ, 2014
Մի փորձեք, չի ստացվի:
ԲՀԿ-Ժառանգության հանդիպման մասին երեկ շատ խոսվեց: Իմ կարծիքով, ԲՀԿ-ն «Ժառանգության» հետ հանդիպումը կարող է կազմակերպել Ծիծեռնակաբերդում հայտնի պատճառներից ելնելով: Չեմ կարող ուրանալ՝ ԲՀԿ պատգամավորները միջազգային հարթակներում իրենց լավ են դրսևորում ու բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք միջազգային հարթակում պետք է բարձրացնի յուրաքանչյուր հայ: Այս հանդիպումից հետո հույս ունեմ, որ ԲՀԿ-ական պատգամավորները Զարուհու սինդրոմով չեն վարակվի:
Տրանսպորտի գինը ցանկանում են բարձրացնել, խոսակցությունները սկսվել են, սակայն խորհուրդ կտամ չփորձել, միևնույնն է, չի ստացվի: Բայց տակտիկան լավն են ընտրել. հիմա խոսում են 200 դրամի մասին, ուզում են դարձնել 200 դրամ, հետո կհայտարարեն, որ վերանայեցին, ու 50 դրամով էժանացնում են տրանսպորտի գինը, ու այդպիսով կդառնան բարերարներ: Չէ, լավ ա, ախպեր, 100 դրամով էլ մեզ վատ չենք զգում: Որ գազը ու մնացածը էժան էր, ոչ մեկդ չմտածեցիք՝ եկեք մի հատ որոշենք ու մի քիչ էժանացնենք տրանսպորտը:
Արմեն Աշոտյանը երեկ բաց քվեարկություն էր կազմակերպել: Ցանկանում էր իմանալ մարդկանց կարծիքը՝ մնալ ՖԲ-ում, հեռանալ թվիթեր, թե երկու տեղում էլ ակտիվ լինել: Պարոն Աշոտյան ջան, ՖԲ-ն լավ ա, թվիթերում հայերը աչքի չեն ընկնում ակտիվությամբ. ընդեղ մարդ չկա: ՖԲ-ն հատուկ հայերի համար ա ստեղծված. պրիվատ խոսել, հետո ընդհանուր քննարկել, մի խոսքով, տնից լավ տեղ չկա: