Կնոջ վատ քունը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ


09:32 , 14 մարտ, 2014

Կնոջ վատ քունը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալLife.panorama.am-ը գրում է.

Գիտնկականները պարզել են, որ այն ամուսնությունները, որոնցում կինը գիշերները լավ չի քնում, ավելի շատ են ենթակա փլուզման ռիսկին: Կանայք խոստովանում են, որ գիշերը լավ չքնելու դեպքում հաջորդ օրը նրանք դառնում են նյարդային և դյուրագրգիռ, ինչն էլ անդրադառնում է ամուսնու հետ շփման վրա: Հետաքրքիրն այն է, որ տղամարդու քունն ամուսնության վրա որևէ կերպ չի անդրադառնում: 

Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի 32 ամուսնական զույգ, որոնք քնի հետ խնդիրներ ունեին: Գիտնականները ֆիքսում էին, թե որքան ժամ է հարկավոր նրանց քնելու համար, և որքան է տևում նրանց քունը, ինչպես նաև` ուսումնասիրում էին, թե ինչպես են դրական և բացասական հույզերն ազդում նրանց քնի որակի վրա:  Պարզվել է, որ լավ հանգիստն ավելի շատ է ազդում ընտանեկան հարաբերությունների վրա, քան օրվա ընթացքում ապրած հույզերը` քնի վրա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ