09:00 , 14 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վաշինգտոն այցի ժամանակ խնդրել է ռազմական օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ զենք-զինամթերք և հետախուզական տվյալներ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մերժել է Ուկրաինայի ժամանակավոր կառավարության խնդրանքը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թեժացման մտավախության պատճառով, և համաձայնել միայն պարենամթերք տրամադրել:
Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ուկրաինայի խնդրանքի դիմաց նման պատասխանը չի նշանակում, որ հետագայում երկրին չի ցուցաբերվի ռազմական օգնություն:
Միևնույն ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է վարչակազմի պատասխանը՝ համարելով, որ ԱՄՆ-ը չպետք է մերժեր Ուկրաինային զենքի մատակարարման հարցում: