«Ժողովուրդ». ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում իր պատգամավորների տնտեսական գործունեության վերաբերյալ


08:26 , 14 մարտ, 2014

«Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոնուս» ընկերության սեփականատեր, Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է՝ փորձում են կամ իրենց տված գումարները վերադարձնել, կամ էլ բնակարաններ ստանալ։ Սակայն դեռ որևէ արդյունքի չեն հասնում։

«Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է իր պատգամավորների գործունեության համար։ «Պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա»։ Իսկ ինչո՞ւ Ա. Տոնոյանի գործունեության համար պատասխանատվութուն չեք կրում մարդիկ փողոցում են հայտնվել նրա խաբեությունների պատճառով։ Այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խոսնակն ասաց. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Որևէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։