«Հրապարակ». Ընտրությունների նախաշեմին Մասիսի տարածաշրջանում կրակոցներ են հնչել


08:18 , 14 մարտ, 2014

«Մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղում ՀՀԿ-ական գործող և վերընտրված գյուղապետի կողմից կրակոցներ են հնչել։ Միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրգործը՝ փակվել։

Այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ական Արմեն Եղոյանը (ով նաև վերընտրվել է) և անկուսակցական Պարույր Մնացականյանը, որին, ըստ որոշ լուրերի, սատարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը։

Ընտրություններից օրեր առաջ երկու համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բանը հասել է նրան, որ ՀՀԿ-ական Արմեն Եղոյանն օդ է կրակել, իսկ նրան ու իր կողմնակիցներին ջարդել են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։