07:12 , 14 մարտ, 2014
Անհարգելի խելքից պատուհասներ, տրանսպորտի գնի թանկացման անհրաժեշտություն չի լինի, եթե վերացնեք ոլորտում համատարած կոռուպցիան ու ստվերային եկամուտները՝ «պլան»-ը, ամեն օր վարորդների կողմից դիսպետչերական կետին կատարվող 500 դրամ անհասկանալի վճարները, «Երևանտրանս» ՓԲԸ-ին ոչնչի համար վճարվող «սպասարկման վճարները», Չինաստանի նվիրած ավտոբուսները «գծատերերին» վաճառելը, մանր ու միջին տրամաչափի պաշտոնյաներին վճարվող «փայը»... «Անհրաժեշտությու՜ն է»։ Իսկապե՞ս. մարդկանց հիմարի տե՞ղ եք դրել։ Տնտեսական հանցագործների մի ամբողջ աստղաբույլ ոլորտը քամել ու քամում է՝ մեր անվտանգության, առողջության ու գրպանի հաշվին, անունն էլ դնում է «բարեփոխում»։ Թքնե՜մ ես ձեր «բարեփոխիչ» ճակատին