05:46 , 14 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի ցուցակ, որտեղ նշվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական, ռազմական և բիզնեսի ոլորտի այն մերձավորների անունները, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ղրիմի հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը պաշտպանելու համար։
Ցուցակում արդեն կան՝
Ալեքսանդր Բորտնիկով – ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար
Սերգեյ Գլազյով – ՌԴ նախագահի խորհրդական
Նիկոլայ Պատրուշև – ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Սերգեյ Շոյգու – ՌԴ պաշտպանության նախարար
Վլադիսլավ Սուրկով – ՌԴ նախագահի օգնական
Ալեքսանդր Վիտկո – ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար
Ցուցակում կարող են լինել՝
Վալենտինա Մատվիենկո – ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ
Ալեքսեյ Պուշկով – ՌԴ պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ
Դմիտրի Ռոգոզին - ՌԴ փոխվարչապետ
Վլադիմիր Ժիրինովսկի – ՌԴ պետդումայի պատգամավոր
Ռամզան Կադիրով – Չեչնիայի նախագահ
Ալեքսանդր Զալդոստանով – բայկերների առաջնորդ
Դմիտրի Կիսելյով – «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն
Պուտինի բիզնես-գործընկերներից ցուցակում կարող են հայտնվել՝
Ալեքսեյ Միլլեր – «Գազպրոմի» ղեկավար
Իգոր Սեչին – «Ռոսնեֆտի» նախագահ
Վլադիմիր Յակունին – «РЖД»-ի նախագահ
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է «սառը պատերազմից» հետո ամենակոշտ պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի հարցում միջամտություն ցուցաբերելու համար։ Իր հերթին, ԵՄ-ն ևս պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառել։