Եվրոպայի լիգա. «ԱԶ Ալկմաարը» կանգնեցրեց «Անժիին». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


02:11 , 14 մարտ, 2014

Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի միակ ներկայացուցիչ Մախաչկալայի «Անժին» հյուրընկալվեց հոլանդական «ԱԶ Ալկմաարին»: Հանդիպման արդե սկզբանամասում հյուրերը բացեցին հաշիվը սակայն հանդիպման գլպավոր մրցավարը Մախաչկալայից ժամանած թիմի խփած գնդակը չհաշվեց: Փոխարենը հաշված րոպեներ անց 11 մետրանոց նշանակեց նրանց դարպասին: Գնդակին մոտեցած ԱԱրոն Յոհանսոնը նշակետից չվրիպեց: Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ չկարողացան գոլ խփել ու հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Օրվա մյուս խաղերում իտալական «Նապոլին» արտագնա խաղում մրցեց պորտուգալական «Պորտուիի» հետ։ Հանդիպումն անցավ հիմնականում հավասար պայքարում, սակայն ի վերջո հաջողությունն ուղեկցեց պորտուգալական վիշապներին: Հանդիպման միակ գնդակը խփեց «Պորտուի» կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը։ Ընդ որում, նեապոլցիները կարող էին բաց թողնել նաև երկրորդ ու երրորդ գնդակները, սակայն հիասնալի խաղաց թիմի դարպասպահ Պեպե Ռեյնան:

Իսպանական «Վալենսիան» հյուրընկալվեց բուլղարական «Լուդոգորցին»։ Ամեն ինչ շատ լավ սկսվեց չղջիկների համար: Անտոնիո Բարագանն արդեն 5-րդ րոպեին առաջ մղեց «Վալենսիային»: Սակայն 20 րոպե չանցած հանդիպման գլխավոր մրցավարը չափից դուրս կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց իսպանական թիմի նորեկ Սեյդու Կեյտային: Սակայն դա չխանգարեց «Վալենսիային» խաղն ավարտել հաղթական ելքով: Նախ առաջին կեսում Ֆեդերիկո Կարտաբիան խփեց իր թիմի երկրորդ գնդակը, իսկ 59-րդ րոպեին Ֆիլիպ Սենդերոսը դրեց խաղի վերջակետը` 3-0: Հարկ է հավելել, որ խաղավարտիվ 10 րոպե առաջ հանդիպման գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրեց դաշտի տերերի խաղացող Ժունինյո Կուչադային: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ