00:51 , 14 մարտ, 20141in.am-ը գրում է.
Գերմանիայի Քյոլնի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ֆիլմ դիտելուց առաջ մի փաթեթ պոպկորն ուտել: Այսպես մենք զգալիորեն նվազեցնում ենք ֆիլմից առաջ ցուցադրվող գովազդների ազդեցությունը:
Գիտնականների կողմից անցկացված փորձերը ցույց են տվել, որ նույնիսկ ամենաձանձրալի գովազդը չի ազդում պոպկորն ուտող հանդիսատեսի վրա: Դահլիճից դուրս գալուց հետո նրանք չեն էլ հիշում գովազդված բրենդերի և ապրանքների անունները: Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ պոպկորնի խրթխրթոցը խլացնում է մարդու ներքին խոսքը: Գովազդը ներքին խոսքով չի կրկնվում, այդ պատճառով էլ մոռացվում է: Կոնֆետներն ու թխվածքաբլիթները, որոնք ուտելիս ձայն չեն հանում, չեն խլացնում ներքին խոսքը, և այն կրկնում է գովազդում հնչած արտահայտությունները և դրանով իսկ դրանք հիշելի դարձնում, գրում է kedem.ru-ն: