00:28 , 14 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, նախկին Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան 3-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Նարեկ Քարամյանի անվամբ հաշվառված Mercedes մակնիշի 86 NA 086 համարանիշի և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 41-ամյա Արթուր Սարգսյանի անվամբ հաշվառված Mersedes մակնիշի 75 VV 557 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օպերատիվորեն վթարի վայր են ուղարկվել 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր 1 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մալաթիա , 3 հոգու ՝ Էրեբունի բժշկական կենտրոններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ