23:48 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Բելառուս են ժամանել ռուսական վեց Սու-27 կործանիչներ և երեք ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը:
Ինքնաթիռները նախատեսված են օդային հետախուզության և դաշնակից պետության պաշտպանության համար, հայտարարել է ՌԴ ՊՆ-ը:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաղորդել է, որ կազմակերպությունը նկատել է ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ակտիվություն Բելառուսի սահմանների մոտ: