23:25 , 13 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Արման Սեդրակյանը վարելով Opel մակնիշի 15 ՏՏ 160 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է ճամփեզրի ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոր Ա. Սեդրակյանն ու նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ