23:02 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշում է պատրաստել, որը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթի մշակմանը մասնակցել են նաև Կիևի նոր իշխանությունների կողմնակիցները, գլխավորապես՝ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Լիտվան:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն լրագրողներին հայտնել է, որ տեքստի վրա աշխատանքներն ավարտված են:
Հնարավոր է, փաստաթուղը քվեարկության դրվի արդեն մոտ ժամանակներս: Շուտով ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցերով հանդիպում կանցկացնի, որին կմասնակցի նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է gazeta.ru-ն: