Աղտոտված օդի պատճառով Փարիզում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել


22:44 , 13 մարտ, 2014

hoparinyoAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի կառավարությունը արտահերթ նիստ է գումարել՝ օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի կապակցությամբ։ Ըստ Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆիլիպ Մարտենի՝ նիստի ժամանակ որոշվել է աղտոտված օդի դեմ պայքարելու համար Փարիզում հասարակական տրանսպորտն առաջիկա 3 օրը դարձնել անվճար։

Նախարարի խոսքերով՝ ուրբաթ առավոտյան ժամը 6։00-ից մինչև առնվազն կիրակի երեկո քաղաքացիներն այլևս չեն վճարի տրանսպորտի համար։ Շաբաթ օրը Փարիզում ևս մեկ արտահերթ նիստ կկայանա՝ մի քանի նախարարների մասնակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ