Մերկել. Ռուսաստանը հսկայական տնտեսական և քաղաքական վնասներ կկրի, եթե չփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ


19:54 , 13 մարտ, 2014

Մերկել. Ռուսաստանը հսկայական տնտեսական և քաղաքական վնասներ կկրի, եթե չփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբPanorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ղրիմի տարածքում Ռուսաստանի գործողությունների հարցում աղետ է կանխատեսում: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը: 

«Ռուսական կողմը օգտվել է Ուկրաինայի թուլությունից երկրում իրավիճակի կարգավորման հարցում որպես գործընկեր հանդես գալու փոխարեն»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքերով, ուկրաինական ճգնաժամը ռազմական ելք չունի, և Ռուսաստանը հսկայական տնտեսական և քաղաքական վնասներ կկրի, եթե չփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ