Բագրատյանը որոշել է խաղալ իր սեփական խաղը


19:36 , 13 մարտ, 2014

Դրականորեն կարելի է գնահատել ԲՀԿ-ի նախաձեռնած հանդիպումների շարքը քաղաքական ուժերի հետ (եթե իհարկե դա ներկայացում չի): Ընդդիմություն կոչվածի «վերակենդանացման» համար միավորված ուժերը, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեն իրենց թիմակիցների ելույթներին:
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մարտի 22-ին Ազատության հրապարակում ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի անցկացվելիք ակցիան մինչև մարտի 28-ը պետք է վերածել հզոր շարժման, և հույս հայտնեց, որ այն կվերածվի Մայդանի: Այստեղ առաջանում են հետևյալ հարցերը:

1) ԼՏՊ-ն իր մարտիմեկյան ելույթում հայտարարեց, որ իշխանափոխության գործըթացը պետք է կատարել խաղաղ պայմաններում՝ առանց արյունահեղության: ՓԱՍՏՈՐԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԽԱՂԱԼ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՂԸ:

2) Դ!ԵՄ ԵՄ ակցիան, եթե չեմ սխալվում, չի սատարում որևէ կուսակցություն, և գործում է անկախ (ինչը գովելի է): ՓԱՍՏՈՐԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԻՐ ԽՈՍՔԵՐՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՀՈՒՅՍԸ ԴՆՈՒՄ Է ԱՅԴ ԱԿՑԻԱՅԻ ՎՐԱ, ԻՍԿ ՀԱԿ-ից ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ :

Նախկին վարչապետը փորձում է իր «բոցաշունչ» ելույթներով ցույց տալ որ դեռ կարող է օգուտ տալ, բայց ինչպես Զուհրաբյանի դեպքում. «Երբեմն ավելի լավ է լռել, քան թե խոսել խոսելու համար»: