18:46 , 13 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ԱԺ-ում ըստ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի՝ քաղաքական շահարկման է գնում, մինչդեռ իրենք նպատակ ունեն հանրային տրանսպորտի բուն խնդիր լուծել, քանի որ հակառակ դեպքում երթուղի շահագործողները կցանկանան Հանրապետության Հրապարակ մտնող երթուղի, իսկ Սովետաշեն երթուղի չի գնա։
«Տպավորությունն է ստեղծվել, որ ինչի մասին ուզում ես խոսի, քաղաքական շահարկումներ լինելու են: Մեր գործընկերների հարցադրումներին պատասխանեմ՝ մենք ինչ ենք ուզում էս օրենքով։ Ասում ենք՝ մարդիկ լիցենզիա են վերցնում, չարչարվում են, դրանից հետո նոր գնում են, մրցույթի են մասնակցում, էդ մրցույթում դառնում են հաղթող. հիմա ասում ենք՝ էդ լիցենզիան հանում ենք, գնացեք, մրցույթի մասնակցեք, ով հաղթեց, նա էլ տուրքը կվճարի, կշարունակի աշխատել»,-ասաց նա և ավելացրեց, որ ցանկացած աշխատանք կատարվում է մրցույթով, որոնք մրցույթով չեն կատարվում, դժվար են, այս պարագայում արդեն ՏԻՄ-ը ստեղծում է համապատասխան մարմին, իրականացնում իր միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ