21:11 , 13 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Գերմանիայում հրապարակվել է Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսի գործով դատավճիռը՝ կապված պաշտոնյայի այն խոստովանական ցուցմունքի հետ, ըստ որի գերմանացի սեփականատերը հարկային մարմիններից թաքցրել է իր եկամուտների մի զգալի մասը։
Հյոնեսը մեղադրվում էր հարկերից խուսափելու, Շվեյցարիայի բանկային հաշիվների միջոցով փողերի լվացման և արժութային մեքենայությունների մեջ, իսկ ընդհանուր առմամբ խոսքն, ի սկզբանե, 3.5 միլիոն եվրոյի մասին էր, բայց շաբաթասկզբին Մյունխենում սկսված դատական լսումների ժամանակ «Բավարիայի» նախագահի փաստաբանը անսպասելիորեն հայտարարել է, որ գումարն, իրականում, 15 միլիոնով ավելին է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ