20:51 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Երկու բրիտանացի սուպերմոդելներ՝ Քեյթ Մոսն ու Կառա Դելևինը, արդեն այս տարվա աշնանը կսկսեն Burberry-ի նոր բուրմունքի գովազդային արշավը:
Երեկ Burberry-ի Instagram ֆոտոծառայության էջում հայտնվել է կուլիսային լուսանկար, որում աղջիկները պատկերված են ֆիրմային աշնանային բաճկոններով:
Նկարահանման լուսանկարիչն է Մարիո Տեստինոն՝ փոխանցում է Vogue.ua-ն:
Ներկայում նախագծից այլ մանրամասներ չեն հաղորդվում: