20:21 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Շվեյցարիայում՝ Ֆիրվալդշտետյան լճում, կհայտնվի ծաղկի տեսքով անսովոր համերգասրահ՝ 700 հանդիսականների համար:
Ինչպես գրում է Tages Anzeiger պարբերականը, սափորի տեսքով մետաղական կոնստրուկցիան կկառուցվի ի նշանավորումն Կենտրոնական Շվեյցարիայում զբոսաշրջության 200-ամյակի:
Բեմով ու հանդիսականի համար նախատեսված 4 տրիբունաներով հարթակը ունի 38 մ շառավիղ ու 12 մետր բարձրություն:
Այն նախագծել է Dolmus ճարտարապետական բյուրոն: Դրա կառուցումը ու շահագործը կարժենա 3.2 մլն շվեյցարական ֆրանկ:
Բացի համերգային հարթակից՝ կոնստրուկցիան իր մեջ ներառում է բար ու զբոսանքի գոտի: