Սիրիան փակել է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի դեսպանությունները


17:44 , 13 մարտ, 2014

Սիրիան փակել է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի դեսպանություններըPanorama.am-ը գրում է.

Սիրիայի իշխանությունները մարտի 12-ին փակել են Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի դեսպանությունները: Այս մասին հայտնում է France Presse-ը` հղում կատարելով Դամասկոսում ունեցած իր դիվանագիտական աղբյուրներին: 

Դեսպանությունների փակման պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր հրաժարվել էին լիազորել այդ երկրներ Սիրիայից մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին: 

Սաուդյան Արաբիան 2011 թվականի մարտից, երբ Սիրիայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, աջակցում էր ընդդիմությունը և հանդես էր գալիս Բաշար Ասադի վարչակարգի դեմ` կոչ անելով երկրում ստեղծել ժամանակավոր կառավարությունը և նախագահական ընտրություններ անցկացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ