Հավակնորդների մրցաշար. Անանդ – Արոնյան՝ 1:0. Արոնյանը մեկնարկեց պարտությամբ


17:38 , 13 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 74-րդ քայլում զիջել է հնդիկ գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Դմիտրի Անդրեյկին – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին – Պյոտոր Սվիդլեր, Շահրիար Մամեդյարով – Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: