Կոնկրետ առաջարկ պետք է ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել. Շարմազանովը՝ Փաշինյանին


17:20 , 13 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԱԺ «Հանրապետական» փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորին հորդորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը հնչեցնելու փոխարեն օրենքի շուրջ առաջարկներ ներկայացնել: 

«Ասեմ իմ բոլոր գործընկերներին և հարգարժան իմ գործընկերոջը, որ քաղաքապետի ընտրություններին վերաբերող պատմական էքսկուրս կատարելուց մենք այս օրենքի նախաձեռնության մեջ ավել բարեփոխումներ չենք իրականացնում: Եթե կան կոնկրետ առաջարկներ, պետք է կոնկրետ առաջարկ ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ