16:44 , 13 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Վլադիմիր Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») կհայտարարվեն Ղրիմում. այս մասին ասված է Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այն լրագրողներին ընթերցել է խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Ղրիմի ճակատագրի մասին պատմական հանրաքվեից առաջ «Եվրամայդանի» առաջնորդները, որոնք իրենց հռչակել են Ուկրաինայի իշխանություններ, անում են ամեն ինչ՝ խանգարելու ղրիմցիների ազատ կամարտահայտմանը»,- ասված է փաստաթղթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ