Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել


16:48 , 13 մարտ, 2014

Հարգելի գործընկերներ,
Երեկ ՀՀ Ազգային ժողովը քվեարկեց և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիշեցնեմ, այն հիմնականում վերաբերում էր փաստացի աշխատանքային հարաբերությունների իրավական արժևորմանը: Այլ կերպ ասած, այժմ հնարավորություն է ընձեռվում այն անձանց, ովքեր գրանցված չեն որպես աշխատող դիմել դատարան և սահմանված կարգով պահանջել աշխատանքային իրավահարաբերությունների առկայության հաստատում: