Հիմա էլ հասարակական տրանսպորտն են մոնոպոլացնո՞ւմ. ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել հերթական նախագիծը


16:12 , 13 մարտ, 2014

Հիմա էլ հասարակական տրանսպորտն են մոնոպոլացնո՞ւմ. ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել հերթական նախագիծըPanorama.am-ը գրում է.

Կառավարությունը ԱԺ շրջանառության մեջ օրենսդրական մի նախագիծ է դրել, որով առաջարկվում է հասարակական տրանսպորտը տնօրինության տալ ընդամենը մեկ օպերատորի: Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքն այսօր է տեղեկացել, որ նմանատիպ օրինագիծ է շրջանառության մեջ դրված:

«Իհարկե, ինձ համար սա շատ խնդրահարույց է: Մեկ օպերատոր հասկացողությունը ինձ համար ընդունելի է, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մեկ օպերատորը ինչպիսին է լինելու»,- նշեց նա:

«Դեռևս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ,- շարունակեց նա,- ես առաջ եմ քաշել տրանսպորտային խնդրի լուծման համակարգային մոտեցում, համաձայն որի Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը պետք է պատկաներ համայնքին, ունենար համայնքային սեփականություն և եթե անհրաժեշտություն լիներ նույնիսկ դոտացիա ստանալ, քանի որ պետք է լիներ, ըստ էության, ոչ շահութաբեր կազմակերպություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ