Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից և Նոր Զելանդիայից. ԶԼՄ-ներ


15:40 , 13 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից՝ հաղորդում է Sabah թերթը:

Տեղեկատվության համաձայն՝ Գյուլենը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է նրան ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը: Բացի Կանադայից՝ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել նաև Նոր Զելանդիայից:

Թերթի տվյալներով՝ երկու երկրներն էլ հրաժարվել են քաղաքական ապաստան տրամադրել Գյուլենին: