15:34 , 13 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն իր նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում:
Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ