15:28 , 13 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
Պատասխանելով ռադիոունկնդրի` Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցին` Վլադիմիր Ժիրինովսկին պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղը ևս պետք է Ռուսաստանի կազմի մեջ լինի:
Ինչպես տեղեկացնում է Ռուսական լրատվական ծառայությունը` ռադիոունկնդիրը մասնավորապես հարցրել է.«Պրն Ժիրինովսկի, հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում Օսեթիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Ուզում եմ հիշեցնել, որ երբ Ղարաբաղում հանրաքվե էր անցկացվում, գրեթե բոլորը կողմ էին քվերակել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ